-
23.06.2012|
23:19
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասնչորսերորդ տուրում Գյումրիի «Շիրակը» Արարատ քաղաքում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Դիլիջանի «Իմպուլսին»: Գյումրեցիներն իրենց առավելությունը գոլերի են վերածել երկրորդ խաղակեսում (Ֆոֆանա Բեկո` 63, Յորո` 71):
-
23.06.2012|
17:18
Բնականաբար` Իսպանիա-Ֆրանսիա առաջիկա խաղի հետ կապված: Ո՞վ է հաղթելու այս դիմակայությունում: Հասկանալի է, որ դատողությունների պակաս չկա ու չի կարող լինել: Սակայն ինչ էլ պատասխանելու լինենք, միևնույն է, Իսպանիան կա ու մնում է այս հանդիպման գլխավոր ֆավորիտը, թեպետ ֆրանսիական ընտրանուն էլ չի կարելի թերագնահատել:
-
23.06.2012|
12:56
Որոշվեց Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Այն արգենտինական «Բոկա Խունիորսն» է, որը կիսաեզրափակչի երկրորդ խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց չիլիական «ՈՒնիվերսիդադ դե Չիլիի» հետ և, քանի որ առաջին խաղում սեփական հարկի տակ առավելության էր հասել 2:0 հաշվով, իրավունք ստացավ շարունակելու հեղինակավոր գավաթի համար պայքարը:
-
23.06.2012|
01:28
Ինչպես որ կասկած չկար մեկ քառորդի առաջին` Չեխիա-Պորտուգալիա, հանդիպման հնարավոր ելքի արդյունքում, նույնը նաև այստեղ էր` Գերմանիա-Հունաստան դիմակայությունում: Պարզապես չափից ավել անհուսալի լավատես պիտի լինեիր հավատալու համար, որ գերմանացիները ձեռքից բաց կթողնեն հանդիպման թելն ու հույներին հնարավորություն կտան ինչ-որ բանի հասնել:
-
22.06.2012|
17:49
Կազանում ավարտվեց շախմատի գրան պրիի մրցաշարը, որին մասնակցում էր նաև Էլինա Դանիելյանը: Մինչև իններորդ տուրը մեր շախմատիստուհին գերազանց էր հանդես գալիս ու վեց միավորով վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
-
22.06.2012|
17:37
Մինչ Քրիշտիանու Ռոնալդուն «Եվրո-2012»-ում իր ու իր հավաքականի մարզական փառքի բազմապատկման գործին է լծված, «Ոսկե գնդակի» տիրակալ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեոնել Մեսին ֆուտբոլային միջսեզոնի իր քաղցն այս օրերին լցրել է բարեգործական խաղ կազմակերպելով:
-
22.06.2012|
17:31
Կյանքի իննսուներկուերորդ տարում կյանքից հեռացավ ամերիկացի Լերոյ Նեյմանը: Նա եղել է օլիմպիական հինգ խաղերի պաշտոնական նկարիչը` սկսած 1972-ի Մյունխենի խաղերից` ներառյալ 1984-ի լոսանջելեսյանը:
-
22.06.2012|
11:46
Երեկվանից աշխարհի ֆուտբոլասեր հանրությունը մտավ «աշխատանքային» նոր ռիթմի մեջ: Սկիզբն ազդարարողը Չեխիա-Պորտուգալիա դիմակայությունն էր` մեկ քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Այն այս պահի դրությամբ կայացած իրողություն է, ընթերցողը, ի տարբերություն մեզ, հանդիպման արդյունքի մասին արդեն գիտի, իսկ եթե ոչ, ապա առանձնակի դժվարություն չէ մտնել թերթի կայքէջ ու իսկույն տեղեկանալ կատարվածի մասին:
-
22.06.2012|
11:40
Ծանրամարտի Հայաստանի այս տարվա պատանեկան առաջնությունը դարձյալ ուրախացրեց. թե՛ մասսայականությունն էր բարձր, թե՛ արձանագրված արդյունքները:
-
22.06.2012|
01:37
Կատարվեց այն, ինչ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում էր. Պորտուգալիայի ընտրանին հաղթեց Չեխիայի հավաքականին ու միանգամայն արդարացիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ: